Լեոնարդո Դի Կապրիոյի եղբոր հանդեպ հետախուզում է հայտարարվել
Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ավագ եղբայրը` Ադամ Ֆարարը, ոստիկանության կողմից հետախուզման մեջ է գտնվում, գրում է Корреспондент-ը:
Իր կնոջ` Չերիտի Մուրի հետ նա մեղադրվում է խանութից 990 դոլարի գողություն կատարելու համար։
Հայտնի է, որ ամուսինները պետք է դատարան ներկայանային դեռևս փետրվարի վերջին, սակայն նրանք թաքնվել են: Զույգին լրացուցիչ` 3.000 դոլար տուգանք է սպառնում։










