Մադոննան իր համերգից 4 ժամ ուշանալուց հետո բեմ է դուրս եկել ծաղրածուի հագուստով (տեսանյութ)
Երգչուհի Մադոննան մոտ 4 ժամ ուշացել է Մելբուրնում իր համերգից, իսկ այնուհետ հանդիսատեսի առաջ հայտնվել է ծաղրածուի հագուստով, հաղորդում է The Daily Mail-ը:
Երգչուհին բեմի վրա մանկական եռանիվ հեծանիվ է քշել և անեկդոտներ պատմել:
I Got To Save My Baby երգի կատարման ժամանակ երգչուհին հուզվել է՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ այժմ ԱՄՆ-ում դատական լսումներ են ընթանում իրեն 15-ամյա որդու հանդեպ խնամակալությունից զրկելու հարցով։ Հայցը ներկայացրել է Մադոննայի նախկին ամուսին Գայ Ռիչին, ով հայտարարել է, որ Մադոննան հնարավոր է՝ անձի երկբևեռ խանգարում ունի։
Իր Rebel Heart շրջագայության ժամանակ Մադոննան առաջին անգամ է օգտագործում ծաղրածուի կերպար:










