Արմեն Ջիգարխանյանին այսօր հիվանդանոցից դուրս կգրեն

12:19 • 12.03.16

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին մոսկովյան հիվանդանոցից դուրս կգրեն շաբաթ օրը՝ մարտի 12-ին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունից։


«Նրա վիճակը բավարար է»,- հայտնել են հիվանդանոցից։

 

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր մարտի 5-ին։ Նրան տեղափոխել էին հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժին։

 

Դերասանի գլխավորած թատրոնից հայտնել էին, որ նա բուժման կուրս է անցնում հիվանդանոցում։
 

Արմեն Ջիգարխանյանին այսօր հիվանդանոցից դուրս կգրեն