Բրիտանացի երաժիշտ Քիթ Էմերսոնն ինքնասպանություն է գործել
Բրիտանացի հայտնի երգահան և երաժիշտ Քիթ Էմերսոնը, ում մահվան մասին հայտնել են շաբաթ օրը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել` կրակելով գլխին, հայտնում է Reuters գործակալությունը։
Ոստիկանները երաժշտի դին հայտնաբերել են նրա տանը` Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում: Նախնական տվյալներով՝ դա եղել է ինքնասպանություն, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուդի Կամարենան:
Էմերսոնին անվանում են ռոք երաժտության պատմության ամենահեղինակավոր ստեղնահարներից մեկը: Նա հայտնի է դարձել The Nice և Emerson, Lake&Palmer խմբերում մասնակցությամբ։










