Երգչուհի Սիարային ամուսնության առաջարկություն են արել Սեյշելյան կղզիներում (լուսանկարներ, տեսանյութ)
Հանրահայտ երգչուհի Սիարան համաձայնել է դառնալ ամերիկացի ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնի կինը։
«Նա ինձ ասել է այո»,- հայտարարել է ամերիկացի ֆուտբոլիստը։
Ամուսնության առաջարկ անելու համար Ուիլսոնն ադամանդե մեծ քարով մատանի է գնել և տարել է ընկերուհուն Սեյշելյան կղզիներ, որտեց էլ հանձնել է նվերը՝ ծնկի գալով, ինչին երգչուհին չի դիմադրել։
Զույգն անմիջապես այդ մասին հայտնել է սոցցանցերում, սակայն ամուսնության օրը դեռ հայտնի չէ։

















