Այսօր կբացվի Նարինե Չիլինգարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Ս. թ. մարտի 12-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Նարինե Չիլինգարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ներկայացված դիմանկարների շարքը կրում է «Ճախրանք» խորագիրը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 19-ը:
Ն. Չիլինգարյանը հինգ տարի է, ինչ նկարում է: «Մի նկարի պատմություն» ցուցադրության շրջանակում ներկայացրել է իր «Զգացմունքների թրթիռներ» խորագիրը կրող դիմանկարների շարքը: Նա նաև հեռուստահաղորդումների հեղինակ և վարող է:










