«Մոսֆիլմ» կինոստուդիայում «Աննա Կարենինա» ֆիլմի քասթինգի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել
«Մոսֆիլմ» կինոստուդիայում «Աննա Կարենինա» ֆիլմի քասթինգի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, գրում է Газета-ն:
Հաղորդվում է, որ ֆիլմի դերասանների ընտրությանը հավաքվել է մի քանի հարյուր մարդ, որպեսզի գումարի դիմաց մասնակցի պարահանդեսի տեսարաններին:
Մարդիկ փորձել են գրոհով վերցնել շինությունը, որտեղ անցկացվել են մասսայական տեսարանների դերասանների ընտրությունները: Կազմակերպիչները ոչինչ չեն կարողացել անել ամբոխի հետ, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել:
Արդյունքում՝ լուսանկարվելու և իրենց տվյալները թողնելու համար մարդիկ 2-5 ժամ հերթ են կանգնել: Բարեբախտաբար, հրմշտոցի հետևանքով ոչ ոք չի տուժել:










