Ռուբենսի «թաքնված» կտավը աճուրդի է հանվում
Christie's աճուրդի տունը հայտնել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Լոտը և նրա դուստրերը» կտավը վաճառելու մտադրության մասին: Корреспондент-ի հաղորդմամբ` համապատասխան տեղեկությունը հայտնվել է աճուրդի պաշտոնական կայքէջում:
1613-1614 թվականներին նկարված կտավը վարպետի այն քիչ գլուխգործոցներից է, որոնք մնացել էին մասնավորի ձեռքերում: Մինչ այս կտավը հայտնի էր սև-սպիտակ լուսանկարներով:
Աճուրդից առաջ այն կցուցադրվի Նյու Յորքում և Հոնկոնգում, որից հետո կդառնա Լոնդոնի դասական շաբաթվա գլխավոր ցուցանմուշը, որի շրջանակներում էլ կվաճառվի հուլիսի 7-ին:
Կազմակերպիչները հույս ունեն առնվազն 20 մլն ֆունտ ստերլինգ եկամուտ ունենալ կտավի վաճառքից:










