Լեոնիդ Ենգիբարյանը գործել է 10 տարի և հասցրել է դառնալ դասական. Սոս Պետրոսյան

13:50 • 12.03.16

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Լեոնիդ Ենգիբարյանի 8–րդ տարեդարձին, որը կլրանա մարտի 15-ին:


Նա նախ ափսոսանք հայտնեց, որ Ենգիբարյանի ութսունամյակը պետականորեն չնշվեց, թեև իրենք մեծ միջոցառումներ են կազմակերպել:


«Չկա մի զորամաս, մի գյուղ, մի ավան, որտեղ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված  հյուրախաղերով չլինեինք»,- ասաց նա և նշեց, որ Ենգիբարյանը բազմաժանր ծրագիր էր սիրում:


Սոս Պետրոսյանը նշեց, որ իր համար շատ բարդ է գնահատել Ենգիբարյանի արվեստը՝ լինելով նրա աշակերտը:


«Շատերը չգիտեն, որ Ենգիբարյանը գործել է տասը տարի, ընդամենը, շատ կարճ և այդ ընթացքում հասցրել է դառնալ դասական»,-ասաց նա և նշեց, որ օրինակ ռուսները համարում են, թե Ենգիբարյանը ռուսական ուղղվածություն ունի, մենք համարում ենք՝ հայկական, իսկ եվրոպացիները՝ եվրոպական:


«Ենգիբարյանն առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միացրեց թատերական արվեստին: Նա տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին, նա բոլոր ժանրերի բարձրագույն և դժվար հնարքն անում էր»,-ասաց նա:

 

 

Լեոնիդ Ենգիբարյանը գործել է 10 տարի և հասցրել է դառնալ դասական. Սոս Պետրոսյան