Eagles of Death Metal խմբի մենակատարը ներողություն է խնդրել անզգույշ խոսքերի համար

12:53 • 13.03.16

Eagles of Death Metal խմբի մենակատար Ջեսի Հյուզը ներողություն է խնդրել բառերի համար, որոնք կարող էին նեղացնել «Բատակլան» համերգասրահի անձնակազմին, որտեղ նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով 89 մարդ է մահացել:
 

«Ես ներողություն եմ խնդրում Ֆրանսիայի ժողովրդից, «Բատակլանի» անձնակազմից և անվտանգության ծառայության աշխատակիցներից, երկրպագուներից, բոլոր նրանց ընտանիքներից և ընկերներից, ում վիրավորել են իմ անհեթեթ մեղադրանքները»,- ասված է Հյուզի հայտարարության մեջ:
 

Նա ընդգծում է, որ իր ենթադրություններն անհիմն են եղել և ոչ մի հիմք չեն ունեցել: Երաժիշտը հավելում է, որ իր վրա պատասխանատվություն է վերցնում և խնդրում է չկապել խայտառակությունը խմբի այլ անդամների հետ:
 

«Ես հասկանում եմ, որ իմ խոսքերին ներում չկա, բայց, այնուամենայնիվ, ներողություն եմ խնդրում ցավ պատճառելու, անհարգալից վերաբերմունքի և մեղադրանքների համար»,- նշել է Հյուզը:
 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բատակլանում» քննադատել են Eagles of Death Metal խմբի առաջնորդին խոսքերի համար, որ «Բատակլանի» անվտանգության որոշ աշխատակիցներ պատճառ ունեին ահաբեկչության օրը դահլիճում չհայտնվելու համար:

 

Eagles of Death Metal խմբի մենակատարը ներողություն է խնդրել անզգույշ խոսքերի համար