Դոնալդ Թրամփն անդաստիարակ լակոտ է. Ջոնի Դեփը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին

10:07 • 14.03.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփն Արիզոնայի պետական համալսարանի ուսանողական կազմի հետ հանդիպման շրջանակում անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի ամենասկանդալային մասնակցին` միլիարդատեր Դոնալդ Թրամփին:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, 52-ամյա Դեփը քննադատել է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործարարին` նրան անվանելով «անդաստիարակ լակոտ»։

 

«Նրա մեջ ինչ-որ կեղծիք, շինծու բան կա: Իմ կարծիքով՝ իրականում նա անդաստիարակ լակոտ է»,-ասել է Հոլիվուդի հայտնի «ծովահենը»:

 

Ի դեպ, Դեփը Թրամփին քննադատած միակ հոլիվուդյան աստղը չէ: Ավելի վաղ Ջորջ Քլունին իր հարցազրույցներից մեկում քննադատել էր թեկնածուի` Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ու մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու մտադրությունները` Թրամփին անվանելով «մարդատյաց ֆաշիստ»:

 

Դոնալդ Թրամփն անդաստիարակ լակոտ է. Ջոնի Դեփը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին