Դա արժանապատիվ հրաժեշտ էր. լեգենդար The Eagles խումբը դադարեցնում է գործունեությունը

09:37 • 14.03.16

Ամերիկյան The Eagles ռոք խումբը դադարեցնում է իր գոյությունը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է խմբի հիմնադիրներից մեկը` Դոն Հենլին, փոխանցում է Обозреватель-ը:

 

«Կարծում եմ՝ դուք այլևս չեք տեսնի մեզ միասին ելույթ ունենալիս: Ենթադրում եմ, որ դա վերջն է: Դա արժանապատիվ հրաժեշտ էր»,- ասել է նա` բացատրելով, որ խմբի պատմության մեջ վերջին ելույթը եղել է երաժիշտ Ջեքսոն Բրաունի հետ` փետրվարի 15-ին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:


Հենլին նշել է, որ խմբի ցրման մասին որոշումը կայացվել է կիթառահար և վոկալիստ Գլեն Ֆրայի մահից հետո:


The Eagles-ի համահիմնադիր Ֆրայը մահացել է հունվարի 19-ին, 67 տարեկանում: Խումբը հիմնել են Ֆրայն ու երգիչ ու թմբկահար Դոն Հենլին 1971-ին Լոս Անջելեսում: Նրանք հայտնի են դարձել այնպիսի երգերի շնորհիվ, ինչպես Hotel California, Peaceful Easy Feeling, Already Gone և Take It Easy։

 

Դա արժանապատիվ հրաժեշտ էր. լեգենդար The Eagles խումբը դադարեցնում է գործունեությունը