Աշխարհի կողմից մոռացված կայսրություն. BBC-ն ներկայացրել է 1001 եկեղեցիների քաղաք Անին

23:12 • 15.03.16

Անին, որը հազարավոր բնակիչներ է ունեցել միջնադարում, Բագրատունիների հայկական դինաստիայի օրոք եղել է տարածաշրջանի հզոր  մշակութային կենտրոնը. BBC-ն անդրադարձել է հնագույն հայոց մայրաքաղաքին` ներկայացնելով քաղաքի հայտնի եկեղեցիներից մի քանիսը:

Այսօր այն ահավոր, լքված վայր է, որը միայնակ կանգնած է հյուսիսարևելյան Թուրքիայի հեռավոր սարահարթում` Կարս սահմանային քաղաքից 45 կմ հեռավորությամբ: Քայլելով 90 տարի առաջ լքված ավերակների կողքով` միակ ձայնը, որ կարելի է լսել, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային կիրճում ոռնացող քամին է:

Կայսրությունները 

Անիի այցելուներին քաղաքի պարիսպների մոտ ողջունում են 3 դարում քաղաքում իշխող  հինգ կայսրությունների ավերակները, դրանց թվում` Բագրատունյաց, Բյուզանդական, Սելջուկ թուրքերի, վրացիների և օսմանցիների:

Գրավված տարածքներ 

Բնական սահման դարձած Ախուրյան գետի հնագույն կամուջի ավերակները ասես ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների քարացած իրականությունը:

Ավերակները փրկելու ճիչ 

Չնայած հայ-թուրքական լարված հարաբերություններին` հնագետների և ակտիվստների կողմից փորձեր են արվում փրկելու  քաղաքի ավերակները: Պատմաբանները երկար տարիներ բարձրաձայնում են Անիի կարևոր նշանակության մասին` որպես միջնադարյան մշակութային հանգույցի:

Հազար ու մի եկեղեցիների քաղաք 

11-րդ դարում իր ծաղման օրոք Անին 100 000 բնակիչ ունեցող քաղաք էր` բազմաթիվ տներով, արհեստանոցներով ու տպավորիչ եկեղեցիներով, որոնց շնորհիվ այն հայտնի էր որպես «հազար ու մեկ  եկեղեցիների քաղաք», որոնց թվում էին 10-րդ դարում կառուցված Սբ. Գրիգորը, Տիգրան Հոնեցին:

Թեև Անիի պատմությունը ավելի շատ մարտադաշտ է հիշեցնում, քաղաքի ավերակները  ներկայացնում են  պատմության տարբեր փուլեր, երբ քաղաքը ականատեսն էր մշակույթների, կրոնների և արվեստների փոխակերպումների, եզրափակում է աղբյուրը։ 

 

 

Աշխարհի կողմից մոռացված կայսրություն. BBC-ն ներկայացրել է 1001 եկեղեցիների քաղաք Անին