Պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» գիրքը հրատարակվել է ճապոներեն

10:18 • 15.03.16

Ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» գիրքը (A Concise History of the Armenian People) հրատարակվել է ճապոներեն։

 

Ինչպես հայտնում է asbarez.com-ը, 528 էջանոց ամուր կազմով գիրքը հրատարակվել է Տոկիոյի Fujiwara-Shoten հրատարակչության կողմից: Այն հասանելի է Amazon առցանց խանութում` 84 դոլար գնով:

 

Հայտնի է, որ Բուռնությանի աշխատությունը թարգմանվել է ճապոնացի պրոֆեսորներ Շոհեյ Կոմակիի ու Դաիսակու Վատանաբեի ջանքերով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» աշխատությունն արդեն թարգմանվել է հայերեն, թուրքերեն, արաբերեն, իսպաներեն, ռուսերեն. շուտով կներկայացվի նաև պարսկերեն տարբերակը:

 

Նշվում է, որ այս գիրքն ակտիվորեն օգտագործվում է բազմաթիվ արտասահմանյան բարձրակարգ բուհերում:

 

Պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» գիրքը հրատարակվել է ճապոներեն