Ֆրանսիայում աճուրդի աշխատակիցներին մեղադրում են խոշոր գողության համար

09:11 • 15.03.16

Hotel Drouot ֆրանսիական աճուրդի տան մոտ 50 աշխատակիցներ կանգնել են դատարանի առաջ՝ նկարների, թանկարժեք և հնաոճ իրերի գողության մեղադրանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գողացված իրերի թվում եղել են Մարկ Շագալի և Անրի Մատիսի լիտոգրաֆիաները և և ֆրանսիացի ռեալիստ նկարիչ Գյուստավ Կուրբեի կտավը:

 

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր շրջանների պահեստներում իրականացված քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է մոտ 250 տոննա թանկարժեք իր: Դրանց մեծ մասը կորած էր համարվում, դրանք «կորել» են աճուրդի տնից դեպի գնորդները ճանապարհին կամ պահեստում գույքագրման ժամանակ: Այժմ քննիչները կարծում են, որ այդ իրերը գողացել է կազմակերպված խմբավորումը, որի կազմում են նաև աճուրդի տան աշխատակիցները:

 

Խոշոր չափի գողության և կազմակերպված հանցավոր խմբավորման ստեղծման վերաբերյալ ներկայացված մեղադրանքներով Hotel Drouot-ի աշխատակիցներին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում և մոտ 200 հազար դոլարի տուգանք։

 

Ֆրանսիայում աճուրդի աշխատակիցներին մեղադրում են խոշոր գողության համար