69.500.000 հետևորդ. Սելենա Գոմեսն Instagram-ի «թագուհի» է ճանաչվել

13:34 • 15.03.16

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Սելենա Գոմեսը ճանաչվել է Instagram սոցկայքում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդը:

 

Ինչպես նշում է Tatler-ը, @selenagomez էջում 23-ամյա գեղեցկուհու երկրպագուների թիվը հասել է 69.5 մլն-ի, ինչը մի քանի հարյուր հազարով ավելի է Գոմեսի լավագույն ընկերուհու` երգչուհի Թեյլոր Սվիֆթի ցուցանիշից (69.2 մլն):

 

Դե իսկ Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդկանց լավագույն եռյակը եզրափակում է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը` 63.7 մլն «համեստ» ցուցանիշով։


 

69.500.000 հետևորդ. Սելենա Գոմեսն Instagram-ի «թագուհի» է ճանաչվել