Էն Հեթուեյը կնկարահանվի «Արքայադստեր օրագիրը» ֆիլմի շարունակությունում

11:36 • 15.03.16

Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Էն Հեթուեյը պատրաստվում է նկարահանվել ժամանակին իրեն ճանաչում բերած «Արքայադստեր օրագիրը» ֆիլմի 3-րդ մասում:


Ինչպես նշում է The New York Daily News-ը, այս մասին հայտնել է ռեժիսոր Գարի Մարշալը, ով բացատրել է, որ այժմ դերասանուհին հղի է, և նկարահանումները հետաձգվել են:

 

«Պետք է սպասենք, որ Էնը ծննդաբերի, հետո նոր սկսենք մեր աշխատանքը»,- բացատրել է 81-ամյա Մարշալը:


Աղբյուրը հիշեցնում է, որ «Արքայադստեր օրագիրը» ֆիլմի առաջին մասը պատմում է ավագ դպրոցի աշակերտուհի Միայի մասին, ով հանկարծակի իմանում է, որ թագավորական ծագում ունի ու սովորական, գորշ աղջնակից վերածվում է նրբաճաշակ լեդիի: Իսկ «անճոռնի ճուտիկից կարապի» փոխակերպման ողջ գործընթացն ուղեկցվում է զվարճալի արկածներով:

 

Exported.; ARCHIVE; DNP;

Any plans for a movie will have to wait until Hathaway gives birth.

Actors Julie Andrews, left, and Anne Hathaway, right, are shown in this undated handout photo from Walt Disney Pictures' new film "The Princess Diaries." While Hollywood serves up a second helping of gross-out humor with "American Pie 2'' this weekend, the industry also has been offering a broad mix of smarter, sweeter, more true-to-life or provocative films centering on teen-agers, such as "The Princess Diaries."  (AP Photos/Walt Disney Pictures, Ron Batzdorff)   Original Filename: TEEN_FLICKS_NY127.jpg

Exported.;


 

Էն Հեթուեյը կնկարահանվի «Արքայադստեր օրագիրը» ֆիլմի շարունակությունում