Sony ընկերությունը համաձայնության է եկել Մայքլ Ջեքսոնի ժառանգների հետ

09:54 • 15.03.16

Ճապոնական Sony ընկերությունը համաձայնության է եկել Մայքլ Ջեքսոնի ժառանգների հետ երաժշտության աշխարհում խոշորագույն Sony/ATV Music Publishing հրատարակչության 50% բաժնեմասը 750 մլն դոլարով գնելու վերաբերյալ, փոխանցում է BBC-ն։
 

Այսպիսով՝ Sony-ն կդառնա հրատարակչության միակ սեփականատերը, ում պատկանում են հազարավոր երաժշտական ստեղծագործությունների իրավունքներ, այդ թվում` The Beatles-ի երգերը:

 

Ի սկզբանե, երաժշտական կատալոգը գնել էր Մայքլ Ջեքսոնը՝ 1985-ին: Տասը տարի անց նա պայմանավորվել է Sony-ի հետ կատալոգի և ընկերության հրատարակչության միավորման մասին, որի արդյունքում ձևավորվել է Sony/ATV Music Publishing ընկերությունը:

 

Գործարքը բավականին շահավետ է եղել երգչի համար: 1985-ին նա կատալոգի համար վճարել է 47.5 մլն դոլար, իսկ ընկերության ղեկավարությանն է փոխանցել 115 մլն դոլարով և 50% բաժնի դիմաց:

 

Կողմերն այժմ ստորագրել են պարտավորեցնող համաձայնագիր, մինչ մարտի 31-ը նախատեսվում է ստորագրել վերջնական տարբերակը:
 

Sony ընկերությունը համաձայնության է եկել Մայքլ Ջեքսոնի ժառանգների հետ