Ադելը գաղտնի ամուսնացել է. The Daily Mail

14:17 • 16.03.16

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը գաղտնի ամուսնացել է իր վաղեմի ընկերոջ` 38-ամյա Սայմոն Կոնեկիի հետ, ինչի մասին հայտնում է The Daily Mail-ը` վկայակոչելով հարսանեկան արարողությանը ներկա եղած հյուրերից մեկին:

 

«Նրանք իսկապես ամուսնացել են: Ես ներկա էի միջոցառմանը, որը հիանալի էր կազմակերպված: Ադելն ավանդական ճերմակ զգեստով էր, Սայմոնը ևս շատ լավ տեսք ուներ»,- նշել է անանուն աղբյուրը:

 

Բրիտանական պարբերականը նշում է, որ Ադելի գաղտնի ամուսնության վերաբերյալ տեղեկությունները սկսեցին շրջանառվել, երբ համացանցում հրապարակված վերջին լուսանկարներում երգչուհու մատնեմատին ամուսնական մատանի նկատեցին։

 

Հայտնի է, որ Կոնեկիի համար սա 2-րդ ամուսնությունն է:

 


Seclusion: Adele has kept a very low profile since collecting a gong at the 57th Ivor Novello Awards in May this yearThe pictures of Adele can be seen in Life & Style magazine which is out now

Ադելը գաղտնի ամուսնացել է. The Daily Mail