Սերգեյ Բեզռուկովն ամուսնացել է Աննա Մատիսոնի հետ. լրատվամիջոցներ
Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը նախկին կնոջից` դերասանուհի Իրինա Բեզռուկովայից, բաժանվելուց հետո նոր ընտանիք է կազմել։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, լուրը հաստատել է OK! ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Վեռնիկը, ով համապատասխան SMS հաղորդագրություն է ստացել Բեզռուկովից:
«Սիրելի՛ Վադիկ, մենք զագսավորվել ենք, բայց չենք ուզում հնչեղ հայտարարությամբ հանդես գալ: Չենք ցանկանում, որ մեզ հարցուփորձ անեն` ինչպես, որտեղ, ոնց: Պահպանում ենք մեր երջանկությունը»,-գրել է դերասանը:
Նշենք, որ Բեզռուկովի ընտրյալը ռեժիսոր ու սցենարիստ Աննա Մատիսոնն է:










