Բութանի թագավորությունում արքայազնի ծնունդը նշել են` 108 000 ծառ տնկելով (լուսանկարներ)
Աշխարհի միակ պետությունը, որը երջանկության նախարարություն ունի և որը հայտնի է որպես էկոլոգիապես ամենամաքուր երկիր, յուրօվի և խորհրդանշական կերպով է տոնում նոր արքայազնի ծնունդը:
Ինչպես հայտնում է Boredpanda.com-ը` Բութանի լեռնային թագավորությունում 108 000 ծառ են տնկել` ի պատիվ նորածին արքայազնի: Լույս աշխարհ է եկել Նորին մեծություն թագավոր Ջիգմա Քեսարա Նամհյալա Վանգչուկի և թագուհի Ջեցուն Պեմայի առաջնեկը:
Բութանի Սահամանադրության համաձայն` երկրի տարածքի առնվազն 60 տոկոսը մշտապես պետք է անտառապատ լինի: Բացի այդ, Բուդդայականությունը քարոզում է, որ ծառը կյանքի բոլոր ձևերի սնուցողն ու ապահովողն է:
Անցյալ տարի Բութանը հայտնվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` մեկ ժամում 50 000 ծառ տնկելու համար:















