Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար

11:16 • 16.03.16

 

Մարտի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Այս տարի «Հայկական» միասնական տաղավարում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներկայացվել են «Արմենիա վայն», «Մարան», «Գոլդեն Գրեյփ ԱրՄաս», «Ոսկեվազի գինու գործարան», «ՎանՍևան» և «Վան Արդի» ընկերությունները:

 

Դեսպան Սմբատյանին ներկայացվեցին ընկերությունների արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը: ՀՀ դեսպանը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել հայկական ընկերությունների համար Գերմանիայում հնարավոր գործընկերներ գտնելու հարցում:
 


 

Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար