Արվեստագետը հսկայական ավազե կատու է պատրաստել Լոնդոնում՝ ի նշան բողոքի (լուսանկար)
Արվեստագետ Զառա Գեյզը հսկայական ավազե կատու է պատրաստել Լոնդոնում՝ ի նշան բողոքի, հաղորդում է Evening Standard-ը։
Կապիտալիստներին խորհրդանշող գեր կատուն պատրաստվել է 40 տոննա շինարարական ավազից: Քանդակը կարելի է տեսնել Բրոքլի կայարանի մոտակայքում նոր շինհրապարակի հարևանությամբ։ Ավազե կատուն բրոկոլի է ուտում:
Գեյզն այդկերպ բողոքել է բնակարանների վարձավճարի աճող գների և ջենտրիֆիկացիայի դեմ (թաղամասի բնակչության եկամտի միջին մակարդակի բարձրացումը ցածր եկամտով բնակիչներին առավել ունևոր բնակիչներով փոխարինելու հաշվին):
Արվեստագետը մտավախություն ունի, որ շուտով բնակարանները չափազանց թանկ կլինեն իր և իր նման շատերի համար:
![]()










