«Գահերի խաղը» սերիալի վիշապները կհայտնվեն ամերիկյան քաղաքների փողոցներում (տեսանյութ)
«Գահերի խաղը» սերիալի 5-րդ սեզոնի թողարկման կապակցությամբ հեղինակները պատրաստվում են Դրոգոն, Ռեյգալ և Վիզերիոն անուններով վիշապներին «իջեցնել» ԱՄՆ քաղաքների փողոցները, գրում է buro247.ru-ն:
Սերիալի վերջին սեզոնի թողարկման կապակցությամբ HBO ալիքում որոշել են, որ ամերիկյան որոշ քաղաքների փողոցներում չէր խանգարի, որ որոշ վիշապներ լինեին։
Մարտի 15-ից Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի և Սան Ֆրանցիսկոյի բնակիչները կարող են ամբողջությամբ վայելել վիշապների հետքերը:
Մարտի 15-ին Նյու Յորքում կանցկացվի «Պար վիշապների հետ»` 20 րոպե տևողությամբ բացառիկ կադրեր Blu-ray-ով, որը պատմում է Տարգարիենների տան ներսում վաղուց ավարտված պատերազմի մասին:










