Ինչ է իրականում պատկերել Վան Գոգն այս հանճարեղ կտավի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

09:01 • 16.03.16

Հանճարեղ հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի «Աստղալի գիշերը» համարվում է  համաշխարհային գեղանկարչության գոհարներից մեկը, որը տեսել են միլիոնավոր մարդիկ, սակայն քչերը գիտեն, թե ինչ է իրականում դրա վրա պատկերված:



Ինչպես նշում է AdMe.Ru-ն, 2004թ. գիտնականները «Հաբլ» հեռադիտակի միջոցով հետևում էին հեռավոր աստղերից մեկի շուրջ փոշուց, գազից ու ամպերից կազմված պտտահողմերին: Տեսարանը, որը հեռադիտակի շնորհիվ բացվում էր նրանց աչքի առաջ, հիշեցնում էր Վան Գոգի հանրահայտ կտավը:


Ոգևորվելով այս համընկնումից` մասնագետները որոշեցին ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հեղուկ տուրբուլենտային կառուցվածքների մոդելը:

 

Հետագայում պարզվեց, որ Վան Գոգն այս կտավը նկարելիս (1889թ., Ֆրանսիա) իրականում պատկերել է գիտության ամենաբարդ ու անորսալի երևույթներից մեկը` տուրբուլենտությունը, որի շնորհիվ ստեղծվում են ամպերը:

 

Հետաքրքրական է, որ Վան Գոգը կարողացել է նկատել ու ճերմակ կտավին փոխանցել բնության ամենաբարդ երևույթներից մեկի վերաբերյալ իր տեսածը` ինքնատիպ կերպով պատկերելով շարժման, հոսանքի ու լույսի համադրության առեղծվածը:


 

Ինչ է իրականում պատկերել Վան Գոգն այս հանճարեղ կտավի վրա (լուսանկարներ, տեսանյութ)