ԴիԿապրիոն շնորհակալություն է հայտնել Յակուտիայի բնակիչներին իրեն նվիրած «Օսկարի» համար

23:42 • 17.03.16

Ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն  շնորհակալություն է հայտնել ՌԴ կազմում գտնվող Յակուտիայի բնակիչներին իրեն հանձնած «Օսկարի» համար, որը պատրաստել էին յակուտների շրջանում տարածված ոսկերչական զարդերից: Այս մասին դերասանը հայտնել է Instagram-ի իր էջում:

 

«Շնորհակալություն Յակուտիայի բնակիչներին այս հիանալի նվերի համար, հատկապես կանանց, ովքեր հավաքել են նյութերը, որից ստացվել է այս արձանիկը: Ինչպես իրենք էին գրել նամակում, Յակուտիան Երկրի ամենացուրտ վայրն է: Այս վայրը հատկապես զգայուն է կլիմայի փոփոխությունների նկատմամբ: Ջերմաստիճանի բարձրացումը հիմնական սպառնալիքն է մարդկանց համար», - սոցցանցում գրառել է ԴիԿապրիոն:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 18 օր 144 մարդ զարդ է նվիրել 1389 գ արծաթի և 4 գրամ ոսկու քաշով, որոնցից ստեղծվել է արձանիկը:

 

ԴիԿապրիոն շնորհակալություն է հայտնել Յակուտիայի բնակիչներին իրեն նվիրած «Օսկարի» համար