Ֆլորիդայում մահացել է Ֆրենկ Սինատրայի որդին՝ Ֆրենկ Սինատրա կրտսերը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դեյթոն Բիչ քաղաքի հիվանդանոցում մահացել է երաժիշտ և դերասան Ֆրենկ Սինատրայի որդին` երգիչ Ֆրենկ Սինատրա կրտսերը, գրում է TMZ պորտալը։
Նշվում է, որ Նենսի Բարբատոյի և Ֆրենկ Սինատրայի որդին պետք է ելույթ ունենար շոուի ընթացքում և կատարեր իր հոր երգերը, սակայն իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է:
Տղամարդը մահացել է 72 տարեկանում, մահվան պատճառ է նշվում սրտի հետ ունեցած խնդիրը։










