Հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա. ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ նռնակ են նետել

23:04 • 15.04.16

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են:
 

Հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա. ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ նռնակ են նետել