Ֆրանսիայում անկարգությnւնների հետևանքով ավելի քան 1,800 ցnւցարար է ձերբակալվել, ավելի քան 500 ոստիկան վնասվшծքներ է ստացել

16:40 • 18.10.26

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 1,800 մարդ, հայտարարել է Ներքին գործերի նախարար Լորան Նունեսը։

Նա հավելել է, որ վիրավորվել է ավելի քան 500 ոստիկան և հրշեջ։

Նունեսը ընդգծել է, որ ցույցեր կազմակերպելը ֆրանսիացի քաղաքացիների հիմնարար իրավունքն է, բայց ոչինչ չի կարող արդարացնել բռնությունը, անկարգությունները և թալանները։

Շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր երեկոյան կդիմի ազգին։