7 ժամ. ներկայացվել է աշխարհի ամենաերկար ֆիլմի 2-րդ թրեյլերը (տեսանյութ)
Շվեդ ռեժիսոր Անդերս Վեբերգը ներկայացրել է աշխարհի ամենաերկար ֆիլմի` Ambiancé-ի 2-րդ թրեյլերը, որը ոչ պակաս երկար է։
Ինչպես նշում է The Independent-ը, փորձարարական ֆիլմի 2-րդ թրեյլերի երկարությունը 7 ժամ է` 439 րոպե: Աղբյուրը մանրամասնում է, որ Ambiancé-ի առաջին թրեյլերը (72 րոպե) ներկայացվել էր անցյալ տարի:
Ֆիլմը պատմում է Շվեդիայի հարավային լողափերից մեկում գտնվող 2 արվեստագետի մասին: Ռեժիսորի պնդմամբ՝ ինքն ընդհանրապես բացառել է մոնտաժի կիրառումը:
Վեբերգի բնորոշմամբ՝ «Ambiancé-ն երազի նման սյուրռեալիստական ուղևորություն է, որում միախառնվում են ժամանակն ու տարածությունը»:
Նա նաև հավելել է, որ ֆիլմը ցուցադրության համար պատրաստ կլինի 2020թ. դեկտեմբերի 31-ին։ Այն ամբողջությամբ դիտելու համար կպահանջվի 30 օր։










