Մահացել է «Լյուբե» խմբի բաս-կիթառահար Պավել Ուսանովը
Ռուսական հայտնի «Լյուբե» խմբի բաս-կիթառահար Պավել Ուսանովը երեքշաբթի մահացել է հիվանդանոցում, ուր ապրիլի սկզբին տեղափոխվել էր ծանր վիճակում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հուղարկավորման և հրաժեշտի արարողության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Նշվում է, որ հուղարկավորությունը, հավանաբար, տեղի կունենա երաժշտի հայրենի Չեբոկսարի քաղաքում:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ապրիլի 2-ին Ուսանովին դաժան ծեծի էին ենթարկել մերձմոսկովյան ռեստորաններից մեկում, որից հետո նրան հոսպիտալացրել էին վերակենդանացման բաժնում: Նրա մոտ գանգուղեղային վնասվածք էր ախտորոշվել:
«Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը հայտնել էր, որ Ուսանովի մոտ հեմատոմա են հեռացրել:










