Սալվադոր Դալիի օրագիրը կհանվի աճուրդի
Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է եկող շաբաթ Փարիզում կայանալիք աճուրդի շրջանակում վաճառել հայտնի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի` նախկինում չցուցադրված օրագիրը։
Ինչպես նշում է The Guardian-ը, վաճառվելիք նմուշը գրառումներով լի շարքային օրագիր չէ. դրա էջերը զարդարված են սյուրռեալիստական ոճով արված ուշագրավ` որոշ դեպքերում անհասկանալի նկարներով, որոնց հեղինակը Դալին է:
Sotheby’s-ի մասնագետները կանխատեսում են, որ տվյալ նմուշը կարող է վաճառվել առավելագույնը 50.000 եվրոյով։











