Տիգրան Համասյանը՝ ECHO Jazz 2016 Awards-ի հաղթող

16:56 • 20.04.16

Հանրահայտ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ECHO Jazz 2016 Awards-ի հաղթող է դարձել՝ ջազ դաշնակահար Բրեդ Մելդաուի և James Farm խմբի հետ միասին։ 

 

Տիգրան Համասյանը տարվա լավագույն երաժիշտ (դաշնամուր) է ճանաչվել իր Mockroot ալբոմի համար։ Այդ մասին հայտնի է դարձել nonesuch.com կայքից։

 

ECHO Jazz մրցանակը շնորհվում է Deutsche Phono-Akademie-ի (Գերմանիայի ձայնագրման ակադեմիա) կողմից՝ Միացյալ Նահանգներում անցկացվող «Գրեմմի» մրցանակաբաշխության նմանությամբ։

 

Կազմակերպությունն ամեն տարի հանձնում է նաև ECHO Music մրցանակներ՝ 1992 թվականից, և ECHO Classic մրցանակներ՝ 1994 թվականից: ECHO Jazz մրցանակները սկսել են հանձնվել 2010 թվականից:

 

ECHO Jazz 2016 մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 26-ին, Համբուրգի Kampnagel սրահում և կհեռարձակվի Համբուրգի հանրային հեռուստառադիոհեռարձակող NDR ընկերության կողմից։

 

Տիգրան Համասյանը՝ ECHO Jazz 2016 Awards-ի հաղթող