Առանց մատների ծնված ռուս երիտասարդը փայլուն դաշնամուր է նվագում (տեսանյութ)

14:17 • 20.04.16

Ռուսական Զելենոդոլսկ քաղաքի երիտասարդ բնակիչ Ալեքսեյ Ռոմանովը հավակնում է դառնալ երկրի ամենահեռանկարային ու խոստումնալից դաշնակահարներից մեկը` չնայած այն հանգամանքին, որ ծնվել է առանց ձեռքի մատների։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, 16-ամյա Ռոմանովը սկսել է դաշնամուր նվագել 2 տարի առաջ` ոգեշնչվելով Մոցարտի ու Վիվալդիի աշխատանքներից:

 

Իր բացառիկ տաղանդի շնորհիվ դեռահասը կարճ ժամանակում ճանաչում է ձեռք բերել, հայտնվել է հեռուստաեթերում` մասնակցելով մի շարք շոուների ու մրցույթների։

 

Աղբյուրը հավելում է, որ Ռոմանովը որդեգիր երեխա է, ում երաժշտական ասպարեզում հաջողության հասնելու հարցում մշտապես աջակցել են ծնողները։

 

«Երբեմն ինձ թվում է, որ գոյություն ունի մի անտեսանելի, հավերժական հոգևոր աղբյուր, որից ես ուժ եմ ստանում»,-նշել է Ռոմանովը:
 

 

Առանց մատների ծնված ռուս երիտասարդը փայլուն դաշնամուր է նվագում (տեսանյութ)