Մահացել է «Տանը միայնակ- 4» և «Բեթհովեն-2» ֆիլմերի ռեժիսորը

09:21 • 20.04.16

ԱՄՆ-ում 73 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Ռոդ Դենիելը, ով հանդիսատեսին առավելապես հայտնի է «Բեթհովեն- 2», «Կ-9. շան աշխատանք» և «Տանը միայնակ- 4» ֆիլմերով:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով հանգուցյալի բարեկամներին, Դենիելը մահացել է ապրիլի 16-ին՝ Չիկագոյի իր տանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իր կարիերան Դենիելը սկսել է 1962թ.` սկզբում իր ուժերը փորձելով դերասանական ասպարեզում: Նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը եղել է 1985թ. նկարահանված «Գայլուկ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Մայքլ Ջեյ Ֆոքսն է։


Հաջորդ տարիներին Դենիելը ներկայացրել է մի քանի տասնյակ ֆիլմեր ու սերիալներ։ Նրա վերջին աշխատանքը «Տանը միայնակ-4» ֆիլմն էր, որը ներկայացվել է 2002թ.։

 

Род Дэниэл

 

Մահացել է «Տանը միայնակ- 4» և «Բեթհովեն-2» ֆիլմերի ռեժիսորը