Արգենտինայում որոշվել է աշխարհի լավագույն սոմելյեն

11:58 • 20.04.16

Արգենտինայում անցկացված սոմելյեների մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել շվեդ Յոն Արվիդ Ռոսենգրենը, ով, այդպիսով, դարձել է աշխարհի լավագույն սոմելյեն, տեղեկացնում է Интерфакс-ը` ֆրանսիական ԶԼՄ-ներին հղումով:
 

31-ամյա Ռոսենգրենն աշխատում է Նյու Յորքի Charlie Bird ռեստորանում: Նա արդեն բազմաթիվ մրցանակներ է ստացել. 2009-ին ճանաչվել է սկանդինավյան երկրների լավագույն սոմելյե, 2010-ին և 2011-ին` Շվեդիայի լավագույն սոմելյե, 2013-ին` Եվրոպայի լավագույն սոմելյե:

 

Այս տարի մրցույթին մասնակցել է 61 մարդ՝ 58 երկրից: Մրցույթն անցկացվել է Մենդոսա քաղաքում, որը համանուն նահանգի մայրաքաղաքն է և որտեղ արտադրվում է Արգենտինայի գինիների մեծամասնությունը:

 

Արգենտինայում որոշվել է աշխարհի լավագույն սոմելյեն