Ադելը դարձել է Բրիտանիայի ամենահարուստ երգչուհին
The Sunday Times բրիտանական հանդեսի ամենամյա վարկանշային աղյուսակի տվյալներով անցյալ տարվա ընթացքում 27-ամյա Ադելի եկամուտը գրեթե կրկնապատկվել է` կազմելով 85 մլն ֆունտ ստերլինգ:
Բրիտանիայի 50 ամենահարուստ երաժիշտների ցուցակում, որը կհրապարակվի The Sunday Times թերթում առաջիկա կիրակի, Ադելը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը, բայց շրջանցել է բոլոր մյուս երգչուհիներին:
Ադելին եկամուտը կրկնապատկել հաջողվել է 2015-ի նոյեմբերին թողարկված «25» ալբոմի շնորհիվ: Ձայնասկավառակը երգչուհու երրորդ ստուդիական աշխատանքն է, որը թողարկվելուց քիչ անց վաճառքի ռեկորդներ է սահմանել:










