Իտալացի նկարիչը Կարավաջոյի գլուխգործոցը վերածել է փողոցային արվեստի ինքնատիպ նմուշի (լուսանկարներ)

11:14 • 21.04.16

Իտալացի նկարիչ Անդրեա Ռավո Մատոնին որոշել է համատեղել առաջին հայացքից անհամատեղելի թվացող դասական գեղանկարչությունն ու փողոցային արվեստը:

 

Ինչպես նշում է italia-ru.com-ը, Մատոնին երիտասարդ սերնդին հանճարեղ Միքելանջելո Մերիզի դե Կարավաջոյի աշխատանքների հետ ծանոթացնելու նպատակով նրա լավագույն ստեղծագործություններից մեկը` «Քրիստոսի ձերբակալումը», վարպետորեն վերարտադրել է Վարեսե քաղաքի կամուրջներից մեկի պատին։

 

Հայտնի է, որ 1602թ. նկարված կտավը երկար ժամանակ կորած էր համարվում և պատահականության շնորհիվ հայտնաբերվել է միայն 1990թ.:

 


caravaggia_cattur_cristomurale_caravaggio
 

Իտալացի նկարիչը Կարավաջոյի գլուխգործոցը վերածել է փողոցային արվեստի ինքնատիպ նմուշի (լուսանկարներ)