Մահացել է ամերիկացի երգիչ Փրինսը

21:31 • 21.04.16

Երգիչ Փրինսին մահացած են հայտնաբերել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի իր տանը, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով երգչի մամուլի քարտուղարին:

 

Ամերիկյան փոփ երաժշտության սուպերսթարը 57 տարեկան էր: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հետաքննում է մահվան հանգամանքները:


Երգիչ, երգահան և գործիքավորող Փրինսը համարվում էր իր ժամանակաշրջանի ամենահնարամիտ ու ստեղծագործող երաժիշտներից մեկը` ոգեշնչված լինելով Ջեյմ Բրաունի և The Beatles-ի ստեղծագործություններով:

 

Մահացել է ամերիկացի երգիչ Փրինսը