Հոլիվուդում պայքարում են «պանամական դոսյեի» մասին ֆիլմ նկարահանելու իրավունքի համար

01:42 • 22.04.16

Հոլիվուդյան կինոստուդիաները պայքարում են հրատարակման պատրաստվող «Գաղտնիության աշխարհ»  (Secrecy World) գրքի էկրանավորման իրավունքի համար: Ինչպես գրում է РИА Новости-ն, գիրքը հիմնված է «պանամական թղթերի» հրապարակման հնչող պատմության վրա:

 

Սպասվելիք գրքի հեղինակն է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Ջեյք Բերնսթեյնը: Գիրքը լույս կտեսնի ոչ ավելի շուտ, քան 2017-ի երկրորդ կեսին:


«Պանամական դոսյեի» մասին ֆիլմը կարող է համալրել մեծ հնչեղություն ստացած էկրանավորված պատմությունների շարքը:


Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Sueddeutsche Zeitung գերմանական թերթը հրապարակել է պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնք բացահայտում են մի շարք համաշխարհային առաջնորդների  և նրանց հարազատների կապը օֆշորային համակարգին:

 

Հոլիվուդում պայքարում են «պանամական դոսյեի» մասին ֆիլմ նկարահանելու իրավունքի համար