Ռոբերտ Դաունի կրտսերը կնկարահանվի նոր «Սարդ մարդը» ֆիլմում. The Hollywood Reporter

13:00 • 22.04.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը պատրաստվում է նկարահանվել «Սարդ մարդը» ֆիլմի նոր տարբերակում, որը մեծ էկրան է բարձրանալու 2017թ. հուլիսին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

 

Դերասանը կրկին կմարմնավորի Երկաթե մարդուն` Թոնի Սթարքին։ Չնայած, որ Marvel կինոստուդիան դեռևս չի հաստատել այս տեղեկությունը, այնուհանդերձ` քաջատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ Դաունի կրտսերը նկարահանվելու է։


Հայտնի է, որ նոր «Սարդ մարդու» նկարահանման աշխատանքները կսկսվեն գարնանը. գլխավոր դերում հանդես կգա Թոմ Հոլենդը։