Ինչպես են Փրինսի հայրենի քաղաքում սգում աշխարհահռչակ երգչի մահը (լուսանկարներ)
Երեկ աշխարհի միլիոնավոր երաժշտասերներին ցնցեց ամերիկացի հայտնի երգիչ, երգահան և գործիքավորող Փրինսի մահվան անսպասելի լուրը։
Փրինսն ընդամենը 57 տարեկան էր։ Նրան մահացած են հայտնաբերել Մինեապոլիս քաղաքի իր տանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, երաժիշտը մահից 6 օր առաջ բուժվել է թմրանյութերի գերդոզավորումից:
Փրինսը համարվում էր իր ժամանակաշրջանի ամենահնարամիտ ու ստեղծագործող երաժիշտներից մեկը` ոգեշնչված լինելով Ջեյմս Բրաունի և The Beatles-ի ստեղծագործություններով:
Բրիտանական The Guardian պարբերականը ֆոտոշարքով ներկայացրել է, թե ինչպես են Փրինսի հայրենի Մինեապոլիս քաղաքի բնակիչները սգում գերաստղի մահը.





















