Ռումինիային թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ- 2016»-ին՝ պարտքերի պատճառով

17:10 • 22.04.16

Ռումինացի երգիչ Օվիդիու Անտոնը չի մեկնի Ստոկհոլմ իր երկիրը ներկայացնելու «Եվրատեսիլ- 2016» համաեվրոպական երգի մրցույթում` 14,6 մլն եվրո պարտքի պատճառով:

 

Ինչպես հայտնում է dw.com-ը, տվյալ պարտքը կուտակել է ռումինական TVR հեռուստաալիքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ պարտքը կուտակվել է տարիների ընթացքում և պետք է վճարվի Եվրոպական հեռարձակողների միությանը:

 

Այժմ Ռումինիայի ներկայացուցիչն ու նրա երգը պաշտոնապես հանվել են «Եվրատեսիլ- 2016»-ի մրցութային ծրագրից:

 

Ռումինիային թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ- 2016»-ին՝ պարտքերի պատճառով