«Արի իմ սոխակ» օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր' ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից
Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը:
Այս օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր' ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Ի դեպ «1915» ֆիլմը ցուցադրելու բացառիկ իրավունքն է ձեռք բերել Արմենիա հեռուստաընկերությունը և այն եթերում կլինի ապրիլի 24-ին ժամը 18:40-ից: «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինի նախնական պատվերներն արդեն առկա են iTunes-ում և www.SerjTankian.com կայքում:

Անցած ապրիլին՝ Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած «1915» հոգեբանական թրիլլերը (ռեժ. Կարին Հովհաննիսյան և Ալեք Մուհիբյան) արժանացել է մի շարք մրցանակների և համաշխարհային ճանաչման: «New York Times»-ը այն անվանել է «տեղի ունեցած ջարդերի հոգևոր վերապրում», մինչ դեռ Los Angeles Times-ը ֆիլմը կոչեց «յուրօրինակ ձև արդարություն հաստատելու՝ այսպիսի հսկայական թեմայի վերաբերյալ»:
ֆիլմը դիտելու և ավելին իմանալու համար այցելեք http://www.1915themovie.com/











