Երգիչ Փրինսը մահից օրեր առաջ բուժվել է թմրանյութերի գերդոզավորումից. TMZ

08:42 • 22.04.16

Երաժիշտ Ռոջերս Նելսոնը, ով առավել հայտնի է որպես Փրինս, մահից 6 օր առաջ բուժվել է թմրանյութերի գերդոզավորումից, գրում է TMZ-ն։

 

Աղբյուրը նշում է, որ ապրիլի 15-ին Փրինսի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոլինում` Իլինոիս նահանգում: Կարճատև հոսպիտալացումից հետո երգիչը հաջորդ օրը համերգ է տվել: Այն ժամանակ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ արտիստը պայքարում է գրիպի դեմ։ Հաղորդվում է, որ հոսպիտալացման իրական պատճառը եղել են թմրանյութերը:


Մինեսոտայի նահանգի իշխանությունները փորձում են ստանալ Մոլինի հիվանդանոցի գրառումները` մահվան իրական պատճառը պարզելու համար:


Փրինսը մահացած է հայտնաբերվել հինգշաբթի իր Paisley Park կալվածքում: Նա 57 տարեկան էր։
 

Երգիչ Փրինսը մահից օրեր առաջ բուժվել է թմրանյութերի գերդոզավորումից. TMZ