Դի Կապրիոն ՄԱԿ-ի ամբիոնից կլիմայական փոփոխությունների խնդիրը համեմատել է ստրկատիրության խնդրի հետ (տեսանյութ)

15:22 • 23.04.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն, ով բավական ակտիվ բնապահպանական գործունեություն է ծավալում, կլիմայական փոփոխությունների հրատապ թեմայի շուրջ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում։

 

Ինչպես հայտնում է The New York Daily New-ը, խոսելով հեղինակավոր ամբիոնից` օսկարակիր դերասանն ընդգծել է, որ կլիմայական փոփոխությունների խնդիրն այնպիսի ահռելի ու սուր ճգնաժամ է, որ այն կարելի է համեմատել ստրկատիրության արատավոր երևույթի հետ։

 

«Ժամանակին Աբրահամ Լինքոլնը Կոնգրեսի առաջ ազդեցիկ ելույթ ունեցավ իր ժամանակի ամենահրատապ թեմայի` ստրկատիրության վերաբերյալ: Այժմ` մեր ժամանակներում, նույնպիսի հրատապ ճգնաժամ է կլիմայական փոփոխությունների խնդիրը»,-ասել է 41-ամյա Դի Կապրիոն։

 

 


BESTPIXThe actor likened climate change to slavery.The actor focused on man's relatioship with nature in "The Revenant."

Դի Կապրիոն ՄԱԿ-ի ամբիոնից կլիմայական փոփոխությունների խնդիրը համեմատել է ստրկատիրության խնդրի հետ (տեսանյութ)