Ինչպիսին է Փրինսի 10 մլն դոլարանոց առանձնատունը, որտեղ աստղը կնքել է իր մահկանացուն (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է 10 մլն դոլար արժողությամբ Paisley Park հսկայական առանձնատունը, որը պատկանել է աշխարհահռչակ երաժիշտ Փրինսին և որտեղ միլիոնավոր երաժշտասերների կուռքը կնքել է իր մահկանացուն։
Աղբյուրը մանրամասնում է, որ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում գտնվող այս առանձնատանը Փրինսը տարիներ շարունակ ապրել ու ստեղծագործել է: Այս պատերի ներսում են ստեղծվել նրա հանրահայտ հիթերից շատերը, որոնք առ այսօր ակտուալ են ու սիրված:
Առանձնատունն ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու գործիքներով «զինված» ձայնագրման ստուդիա, հանգստի սենյակներ, ահռելի զգեստապահարան ու այլ հարմարություններ: Պարբերականը նկատում է, որ թեև առանձնատունը ներսից շատ մեծ ու հարմարավետ է, այնուհանդերձ` դրսից այն ավելի շատ գործարան է հիշեցնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 57-ամյա Փրինսին մահացած էին հայտնաբերել իր տանը: Հայտնի է, որ մահվանից մի քանի օր առաջ նա բուժվել է թմրանյութերի գերդոզավորումից։


















