50 Cent-ը տեղեկացրել է, որ ինքը ևս մի որդի ունի (լուսանկարներ)

16:39 • 25.04.16

Ամերիկյան հայտնի ռեփեր 50 Cent-ը սոցկայքերի միջոցով տեղեկացրել է, որ ինքը ևս մի որդի ունի, ում հետ ծանոթացել է ապրիլի սկզբին` Նյու Յորքում։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, ռեփերն Instagram-ի իր էջում տեղադրել է իր որդու նկարը` դրան կից անելով հետևյալ գրառումը. «Իմ կյանքը լի է անակնկալներով: Այս փոքրիկ տղայի անունը Դավիան է. նա իմ որդին է: Երբ մենք հանդիպեցինք, նա սկսեց արտասվել»:


Աղբյուրը մանրամասնում է, որ 50 Cent-ն իր նախկին զուգընկերուհիներից ունի 2 որդի` 19-ամյա Մարքիզն ու 3-ամյա Սիրը։

 

50 Cent-ը տեղեկացրել է, որ ինքը ևս մի որդի ունի (լուսանկարներ)