Մայքլ Քիթոնը՝ McDonald’s-ի հիմնադրի մասին ֆիլմում (տեսանյութ)

10:30 • 25.04.16

Մայքլ Քիթոնը McDonald’s-ի կայսրությունն է հիմնում ռեժիսոր Ջոն Լիի նոր կենսագրական ֆիլմում, գրում է buro247.ru-ն:
 

Համացանցում հայտնվել է ռեստորանների ցանցի հեղինակի`գործարար Ռեյ Քրոքի մասին ֆիլմի առաջին թրեյլերը։
 

Ֆիլմը պատմում է կաթնային կոկտեյլներ պատրաստող սարքի վաճառողի պատմությունը, ով շրջագայում է Ամերիկայում: Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա Հարավային Կալիֆորնիայում հանդիպում է փոքրիկ ռեստորանի սեփականատերերին` Մաք և Դիք Մաքդոնալդներին: Տպավորված նրանով` որքան արագ են պատրաստվում բուրգերներն իրենց հաստատությունում, նա եղբայրներից գնում է առաջին ռեստորանի բացման իրավունքը։

 

«Հիմնադիրը» ֆիլմի պրեմիերան նշանակված է օգոստոսի 5-ին:

 

 

 

Մայքլ Քիթոնը՝ McDonald’s-ի հիմնադրի մասին ֆիլմում (տեսանյութ)