Բեյոնսեի նոր՝ Lemonade ալբոմն այսօրվանից հասանելի կլինի iTunes-ում

12:37 • 25.04.16

Հայտնի r’n’b երգչուհի Բեյոնսեի նոր՝ Lemonade ալբոմն այսօրվանից հասանելի կլինի Apple-ի iTunes առցանց երաժշտական խանութում:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, ժամեր առաջ ալբոմի շնորհանդեսը կայացել է երգչուհու ամուսնուն` ռեփեր Ջեյ Զիին պատկանող Tidal երաժշտական ծառայությունում, որտեղից այն կարելի է ներբեռնել 17.99 դոլարով։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Tidal-ն ունի ընդամենը 3 մլն բաժանորդ, մինչդեռ iTunes-ը համարվում է Միացյալ Նահանգներում խոշորագույն առցանց երաժշտական խանութը։
 

 

Բեյոնսեի նոր՝ Lemonade ալբոմն այսօրվանից հասանելի կլինի iTunes-ում